Բելգիական DH պարբերականը հրապարակել է ոմն Հասնա Աիթբուլահսենի լուսանկարը, որը, ենթադրաբար, եղել է երեկ իրեն Փարիզի Սեն-Դենի արվարձանում անցկացված ոստիկանական հատուկ գործողության ժամանակ պայթեցրած անձը։
Պարբերականի տվյալներով՝ աղջիկը եղել է 26 տարեկան, տարված է եղել ջիհադով և հայտնել սոցցանցերում Սիրիա ուղևորվելու պլանների մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանական գործողության ժամանակ իրեն պայթեցրած կինը դարձել է Ֆրանսիայի պատմության մեջ առաջին կին մահապարտ ահաբեկիչը։ Նա մասնակից է եղել նաև Փարիզում նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչություններին և նոր հարձակումների նախապատրաստությանը։








































