Կառավարության վաղվա քննարկվելու է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու հարցը: 2011 թ. բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Հիմնադրամին հատկացվելու է 1 մլն դրամ:
Հաստատվելու է հիմնադրամի կանոնադրությունը, հոգաբարձուների խորհրդի կազմը, որի մեջ մտնում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, սփյուռքի, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի նախարարները, մի քանի պատգամավորներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Կարեն Լևիկի Հակոբյանը:






































