Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, երեկ Երևանում ժամը 23:00-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել:
61-ամյա Խաչիկ Սարգսյանը իր «Հոնդա» մակնիշի 70 ՍՕ 007 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 31-ամյա Մարիամ Պետրոսյանին և 27-ամյա Ռուզաննա Կապիշյանին: Վարորդը նրանց իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ականատեսների վկայությամբ` Խաչիկ Սարգսյանը նախկինում աշխատել է ճանապարհային ոստիկանության համակարգում, իսկ վրաերթի ենթարկված աղջիկները աշխատում են «Հայ TV» հեռուստաընկերությն լրագրողներ են:








































