Ռուսական «Ուրալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը գնահատել է ազգային ընտրանու թիմակցի` Հենրիխ Մխիթարյանի խաղը, տեղեկացնում է ftbl.ru-ն:
«Կարծում եմ, որ Մխիթարյանը չի զիջում Ռոյսին ու Օբամեյանգին: Պարզապես առաջին հերթին առանձնացնում են եվրոպացիներին»,- ընդգծել է Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ:






































