«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն և նրա կինը՝ երգչուհի Շակիրան շանտաժի զոհ են դարձել: AS-ի տեղեկությունների համաձայն՝ ամուսիններին շանտաժի է ենթարկում անհայտ մեկը՝ սպառնալով հրապարակել անձնական բնույթի տեսանյութ:
Շանտաժիստը խոշոր գումար է պահանջում զույգից: Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում՝ հանցագործի ինքնությունը պարզելու համար: Նրան 5 տարվա ազատազրկում է սպասվում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ նման շանտաժի է ենթարկվել ֆրանսիացի ֆուտբոլիստ Մատյե Վալբուենան: Նրա գործի առնչությամբ մեղադրանք ներկայացվել նաև Կարիմ Բենզեմային:






































