«Մեր կյանք որակապես գնալու է դեպի բացասականը, մենք այս փաստաթղթից դրական ակնկալիքներ չունենք»՝ անդրադառնալով 2016թ. բյուջեի նախագծին ԱԺ նիստում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա հայ ժողովրդի նկատմամբ դավաճանություն համարեց սոցիալական այս պայմաններում սահմանադրական փոփոխություններ անցկացնելը և կրկեսի նմանեցրեց «Այո և ոչ» հեռուստաշոուն. «Փաստորեն մենք հասկանում ենք, որ այն պետական այրերը, որոնք պետք է ղեկավարեն պետությունը, ուղղակի թատրոնի են վերածել իրենց պաշտոնավարումը: Պատմեմ մի պատմություն, որը նույնպես շոուի ժանրից է. «Դևը բռնում է Սարգսյան 3 եղբայրներին ու 24 ժամ է տալիս և ասում է՝ ասե՛ք «այո»-ն է ճիշտը, թե «ոչ»-ը»…
Մանրամասները՝ տեսանյութում:









































