Daily Mail-ը հայտնում է, որ Հանովերի մարզադաշտից մեկ կիլոմետր տարածության վրա մեկ անձ է ձերբակալվել, ով, հնարավոր է, առնչություն ունենա Գերմանիա-Հոլանդիա հանդիպման միջադեպի հետ: Մարզադաշտի մոտ նաև շտապ օգնության ականապատված ավտոմեքենա է հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ ընկերական խաղի մեկնարկից առաջ մարզադաշտում կասկածելի իր է հայտնաբերվել:
Հանովերի ոստիկանապետը հայտնել է, որ պայթյունի վտանգն իրական է եղել: Spiegel-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի իշխանությունը տեղեկություններ է ստացել հնարավոր ահաբեկչության մասին:









































