Առնվազն 6 կանայք, ովքեր տարբեր ժամանակներում սեռական կապի մեջ են եղել դերասան Չարլի Շինի հետ, իրավաբաններին են դիմել նրա նկատմամբ դատական հայց նախապատրաստելու խնդրանքով: Վերջինս խոստովանել է, որ վարակված է ՄԻԱՎ-ով: Նրանք 50-ամյա տղամարդուն մեղադրում են սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, խարդախությունների, ինչպես նաև էմոցիոնալ խանգարում կանխամտածված պատճառելու մեջ: Այս մասին հաղորդում է TMZ պորտալը:
Ինչպես պորտալին հայտնել է Լոս Անջելեսում հայտնի փաստաբանը՝ 6 կին իրեն դիմել է նոյեմբերի 16-ին՝ երկուշաբթի օրը, ևս 4-ի հետ առաջիկա օրերին իրավաբանը նշանակել է հանդիպում: Նրանք պնդում են, որ դերասանի հետ ունեցել են ինչպես պաշտպանված, այնպես էլ չպաշտպանված սեքս: Սակայն Շինը չի նախազգուշացրել իր հիվանդության մասին:








































