Երեկ Միրանդա Քերը հայտնվել է Swarovski բրենդի աստղի բացման հանդիսավոր արարողությանը, որը ստեղծվել է հատուկ Նյու Յորքի գլխավոր տոնածառի համար, հայտնում է Spletnik-ը:
Ամեն տարի, նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Նյու Յորքի Ռոքֆելեր կենտրոնում տեղադրում են յոթ հարկանի շենքի բարձրության հսկայական տոնածառ: Տոնածառը, ինչպես նաև մոտակա շենքերը զարդարում են տարբեր խաղալիքներով` հաճախ թանկարժեք քարերից: Դրա կապակցությամբ Մեծ խնձորում տեղի է ունենում տոնածառի լույսերի միացնելու արարողությունը, որը զարդարված է աստղով և 30 հազար ծաղկե շղթաներով ու լապտերներով:
Միրանդա Քերը միջոցառման ժամանակ փայլում էր ոչ պակաս, քան բյուրեղներից պատրաստված աստղը:










































