Հանովերում չեղյալ է հայտարարվել Գերմանիայի և Նիդեռլանդների միջև ֆուտբոլային հանդիպումը, երեքշաբթի հայտնել է Deutsche Welle հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը:
Մարզադաշտից տարհանել են երկրպագուներին:
Նախնական տվյալներով՝ հանդիպումը չի կայացել անվտանգության նկատառումներից ելնելով: Բացառված չէ, որ ահազանգ է բարձրացել՝ կապված մարզադաշտում ռումբ տեղադրված լինելու հաղորդագրության հետ: Ոստիկանությունը ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի արել:
Այդ հանդիպմանը պլանավորել էր ներկա լինել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Գերմանիայի կառավարության մի քանի նախարարներ:










































