ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մեքայել Մելքումյանն իր դիտարկումները ներկայացրեց տնտեսական աճի վերաբերյալ. «2016-ի 2.2 տոկոս տնտեսական աճը մոտավորապես նույնն է, ինչ որ 2010-ի 6.5 տոկոս աճը: Այդ տարիների ընթացքում տնտեսությունն այնքան է ռեսուրսային պոտենցիալով չափից ընկել, որ աճը ապահովել այդ սահմանափակումների պարագայում շատ բարդ է: Նույնիսկ եթե մենք մինուս չունենանք և պահենք այդ 2,2 տոկոսը, դա ես համարում եմ կարևոր աշխատանք: Դրանով մենք հիմքեր ենք ստեղծում 3-4 տարի հետո ունենալու ավելի կայուն աճ»: