«Սահմանադրությունը չի պարտադրում գրավոր հարցուպատասխանի ընթերցում խորհրդարանում, Սահմանադրությունն իրավունք է տալիս գրավոր հարցեր տալ կառավարությանը և պատասխան ստանալ: Այնպես որ մենք Սահմանադրություն չենք խախտում, եթե գրավոր հարցերը չենք հրապարակում»,- նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեց. «Խմբակցություններից ի՞նչ արձագանք կա. Ձեր նախագիծն անցնո՞ղ է, թե՞ էլի բլոկ են անելուն»:










































