Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայտնել է առկա բոլոր ուժերով ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղելու անհրաժեշտության մասին։
Այդ մասին գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի կառավարությունում նրա աղբյուրը։ Նրա խոսքով՝ Ռոուհանին Օլանդին հայտնել է ունեցած բոլոր ուժերով ԴԱԻՇ-ի և ահաբեկչության դեմ պայքար մղելու անհրաժեշտության մասին։
Փարիզի ահաբեկչությունների հետևանքով չեղյալ է հայտարարվել Ռուհանիի առաջին եվրոպական շրջագայությունը, որի շրջանակներում նա պետք է այցելեր Իտալիա, Վատիկան ու Ֆրանսիա։










































