Ռուսաստանի իշխանությունները 50 մլն դոլար են խոստացել ահաբեկիչների մասին տեղեկատվության համար, ովքեր մասնակից են Սինայում կործանված A321 օդանավում կատարված ահաբեկչությանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուսական և միջազգային հանրությանը՝ ահաբեկիչներին բացահայտելու գործին նպաստելու համար։ Տեղեկությունների տրամադրման համար, որոնք կնպաստեն հանցագործների ձերբակալութանը, կվճարվի 50 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
«Անվտանգության դաշնային ծառայությունն ու ՌԴ իրավապահ մարմինները իրականացնում են այդ հանցագործությանը մասնակից անձանց հետախուզմանն ուղղված միջոցառումներ»,- ընդգծել են գերատեսչությունում։