Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրականը լույս է տեսել Փարիզի ահաբեկչության ծաղրանկարներով, գրում է gazeta.ru-ն:
Հոդվածը հրապարակվել է ամսագրի կայքում և նվիրված է ձախ-ծայրահեղական Նոր հակակապիտալիստական կուսակցության ներկայացուցչի՝ Փարիզի ահաբեկչության վերաբերյալ արտահայտություններին:
Նկարներում պատկերված են գլխարկներով ուրվականներ: Դրանք մակագրված են. «Ֆրանսիացիները վերադառնում են բնականոն կյանքին»:
Ավելի վաղ Charlie Hebdo-ն թողարկել էր հաղորդագրություններ, որոնցում աջակցության խոսքեր էին հղվում ահաբեկչության զոհերի ընտանիքներին: