Friday, 03 05 2024
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը

Սերժ Սարգսյանն իր երդմանը Միշա Գալուստյանին հրավիրել էր, Գառնիկ Իսագուլյանին՝ ոչ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

– Պարոն Իսագուլյան, ապրիլի 9-ի երդմնակալության օրը Սերժ Սարգսյանն ընդգծեց երկրում իրավունքի գերակայությունը, ժողովրդավարության խորացումը վերջին հինգ տարիներին, մասնավորապես այսօրվա Հայաստանում խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակների տարբերությունները, հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Նա նշեց, որ հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ: Կարո՞ղ ենք ասել, որ նա սրանով ցույց տվեց եթե ոչ անձնական, ապա գոնե երկրի զարգացման վեկտորի ուղղությամբ տարբեր դիրքորոշումներ ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ:

– Նախ երդմնակալությանը ներկա չեմ եղել՝ հրավեր չունենալու պատճառով:  Երկրորդ՝ ասել եմ և միշտ կշարունակեմ ասել՝ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները միշտ ազնիվ են եղել ու անկեղծ: Նրանք միասին լուրջ ճանապարհ են անցել, և կարծում եմ՝ այդ նույն հարաբերությունները հիմա էլ կան: Ցանկացած խոսք, որ վերաբերում է հինգ կամ տասը տարի առաջվա, չպետք  է անձնավորել: Ինքը ասել է իր տեսակետը: Ես կարծում եմ՝ այդ երկու անձնավորությունների միջև հարաբերությունները շատ նորմալ են, պետք չէ նրանց խոսքի մեջ փնտրել խոսք՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին կամ նրա ղեկավարման տարիներին:

– Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանն ամենաարևմտամետ նախագահն է անկախության պատմության մեջ: Համամի՞տ եք:

– Երբ ես հայտարարում եմ բազմաշերտ և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, դա եղել է Քոչարյանի ժամանակ, երբ ես նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էի, հիմա էլ արտաքին նույն քաղաքականությունը շարունակվում է: Այսինքն՝ Հայաստանը ունի ստրատեգիական գործընկերներ, ինչպես նաև արևմուտքի հետ հարաբերություններ՝ ԱՄՆ, Եվրոպա, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստան, բոլոր երկրների հետ պարտավոր ենք հարաբերություններ ունենալ, քանի որ մեր աշխարհագրական դիրքը մեզ ստիպում է ճկուն պահել բոլոր հարաբերությունները:

Այստեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ ստորագրվեց երկու փաստաթուղթ, բոլորը հանկարծ ասացին, որ Հայաստանը գնաց Եվրասիական միություն: Եկեք մի քիչ ավելի լուրջ մտածենք, ստացվում է՝ հենց մի փաստաթուղթ է ստորագրվում Արևմուտքի հետ, մենք պետք է ասենք՝ Հայաստանը գնաց այնտե՞ղ: Հայաստանը պարտավոր է բոլոր ուղղություններով շատ ճկուն աշխատել, որ չդառնա որևէ մեկի համար այս տարածաշրջանում անցանկալի գործընկեր: Հիմա այդ քաղաքականությունը շարունակվում է: Կարծում եմ՝ դա շատ ճիշտ քաղաքականություն է, և որևէ մեկին մեղադրել պետք չէ, Հայաստանը շատ հստակ արտաքին քաղաքականություն է  վարում:

– Կարծում եք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարաբերություններում չկա՞ սրվածություն, մանավանդ, որ երկրորդ նախագահն էլ մի քանի կարճ հարցազրույցներում ակնարկեց, ավելին՝ իշխանություններին գրեթե մեղադրեց երկրում առկա խնդիրների համար:

– Երբ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահն էր, Սերժ Սարգսյանը անվտանգության խորհրդի քարտուղարն էր, պաշտպանության նախարարը, հետո վարչապետը, այդ ընթացքում էլ չեն եղել տարբեր տեսակետներ նույն խնդրի վերաբերյալ: Երկուսի հետ էլ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել և հիմա էլ ունեմ, և Սերժ Սարգսյանին  համարում եմ իմ լավագույն բարեկամն ու ընկերը, նաև իր ենթակայության տակ աշխատել եմ և շատ գոհ եմ, նաև Քոչարյանին եմ համարում իմ բարեկամն ու ընկերը: Կարող եմ ասել՝ նրանք երկու անհատականություններ են, որոնք ունեն սեփական տեսակետ տարբեր հարցերի վերաբերյալ, ինչու չէ շատ հարցերում համակարծիք են: Հիմա, եթե մեկը իր կարծիքը հայտնում է և մյուսը այդ տեսակետի հետ կապված որոշակի դիտողություններ է անում, ընդհակառակը՝ պետք է ողջունել, դա դրական բան է: Մտածում եմ, որ մարդիկ միմյանց նկատմամբ անտարբեր չեն,  ընդհակառակը՝ նրանց  ընկերությունը շարունակվում է, և եթե ինքը իր պատկերացումով այդ հարցի լուծումն այլ կերպ է տեսնում, դրա մասին բարձրաձայնում է, և այստեղ որևէ պարսավելի, վատ բան չկա: Ես չեմ կարծում՝ ճիշտ է միմյանց հակադրելը:

– Երդմնակալությանը ներկա էր նաև Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Կարո՞ղ ենք ասել, որ  առաջիկա տարիներին, եթե Հայաստանը դեպի Եվրաինտեգրացիա հարաբերություններն ավելի խորացնի, Իրանը խոչընդոտ չի հանդիսանա այս հարցում:

– Հավատացեք, ինձ միշտ փորձել են համոզել, որ Արևմուտքը շատ վատ է նայում մեր ու Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերություններին, կամ Իրանը՝ Եվրամիության  հետ մեր հարաբերություններին: Նման բան գոյություն չունի: Ուղղակի որպես հարևան պետություն պետք է մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ ունենա, չի ցանկանա, որ իր հաշվին մենք մեկ այլ ուղղությամբ խնդիրներ լուծենք, և եթե դա արվում է զուտ մեր ազգային և պետական շահի տեսանկյունից, կարծում եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերները դա  շատ լավ հասկանում են, դա շատ լավ հասկանում են նաև մեր քաղաքական գործիչները: Այստեղ  ստեղծել այն տպավորությունը, որ նման հակասություն կա, համամիտ չեմ: Ես հաճախ եմ եղել Իրանի Իսլամական Հանրապետությունում, ժամանակին լուրջ հանդիպումներ եմ  ունեցել, հավատացեք, իրենք այս հարցերի նկատմամբ շատ լոյալ են, ում հետ ուզում ենք հարաբերություններ հաստատենք, բայց դա չլինի ի հաշիվ իրենց: Օրինակ՝ եթե Իրանի հետ կապված որևէ պատժամիջոց է կիրառվում,Հայաստանը ինչ դիրք պետք է գրավի: Մեր՝ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն ճանապարհը շատ կարևոր է: Նույնիսկ եղել է, երբ ամերիկյան դիվանագետների հետ  այդ կարգի հարցեր ենք քննարկել, ես ասում էի՝ պատրա՞ստ եք (45 թվականից  հետո, երբ Արևմտյան Բեռլին ինքնաթիռներով քարածուխ էիք բերում) քարածուխ ներկրել Հայաստան կամ վառելիք,  ըստ էության վրացական դեպքերից  հետո մեզ մնացել է միակ ճանապարհը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհը: Եվ ես չեմ կարծում, որ այս հարցին գերտերության որևէ ղեկավար կարող է ասել, որ  գիտեք, մենք որոշել ենք շրջափակել, դուք էլ շրջափակեք,  երբ դա մեր միակ ճանապարհն է: Այսինքն՝ մեզ թելադրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ նույն հարաբերություններն ունենալ, ինչ իրենք, դա անտեղի է, ամենաբարձր մակարդակներում այս զրույցների ընթացքում եղել է այն հարցադրումը, որ հիշեք 46-ին Արևմտյան Բեռլին ինքնաթիռներով քարածուխ էին կրում: Հիմա որևէ մեկը նման պարտավորություն կվերցնի՞ իր վրա… իհարկե` ոչ: Եվ վերջապես չմոռանանք, որ  Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք հազարավոր տարիների կապ ունենք,  այնտեղ այսօր  հայկական եկեղեցիներ են վերականգնվում: Ես ինքս նախորդ տարի այնտեղ ականատես եմ եղել հայկական եկեղեցիների վերականգնմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում