Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերը պլանավորում են երկրի հյուսիս-արևելքում վաղը սկսել «Մուհամմեդ մարգարե 3» մասշտաբային երկօրյա զորավարժությունները։ Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատարությունը։
Զորավարժություններին մասնակցելու է հետևակը, հրետանին ու զրահատեխնիկան։ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Պուրդաստանը հայտարարել է, որ անհրաժեշտ է բարձրացնել Իրանի անվտանգությունն ու պաշտպանունակությունը՝ կապված Իրանի համար նոր սպառնալիքի հայտնվելու հետ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը բախվել է նոր տիպի սպառնալիքի հետ՝ միջնորդավորված պատերազմներ, որոնցում գործուն դեր են խաղում ահաբեկչական խմբավորումները»,- ասել է Պուրդաստանը։ Նա հավելել է, որ Իրանն ապրիլի 17-ին, երբ երկրում կնշեն Զինված ուժերի օրը, կներկայացնի նոր զինատեսակներ։









































