Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ է ցավակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի ավիաաղետի հետ։
Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Նախագահ Օբաման խորին ցավակցություններն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած աղետի ժամանակ ռուսաստանցիների զոհվելու կապակցությամբ»,- ասել է նա։
Ռուսական օդանավը կործանվել էր հոկտեմբերի 31-ին՝ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվելիս։ Դրա հետևանքով զոհվել է 224 մարդ։