Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրանիների գլխավոր մարզիչներ Դիդյե Դեշամը և Յոահիմ Լյովը տեղեկացված են եղել Փարիզում կայացած միջադեպի մասին, տեղեկացնում է The New York Times-ը:
Մասնագետներն այդ մասին տեղեկացվել են հանդիպման ընդմիջման ժամանակ, սակայն վերջիններս որոշում են կայացրել այդ մասին չհաղորդել ֆուտբոլիստներին:
Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է շուրջ 40 մարդ:










































