Իրաքի հետախուզությունը տեղեկություններ ունի այն մասին, որ ծրագրվում է հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իրանում, տեղեկացնում է Reuters-ը:
Այդ մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին:
Ինչպես նշվում է, տեղեկությունները փոխանցվել են վերոնշյալ երկրների համապատասխան ծառայություններին:
Գործակալությունը նշում է, որ նախարարը չի պարզաբանել՝ խոսքը հետագա հարձակումների մասի՞ն է, թե՞ ոչ: Համենայն դեպս, հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Փարիզում ահաբեկչություններ են իրականացվել:









































