Բելգիայի իշխանությունները որոշում են ընդունել բարձրացնել անվտանգության միջոցառումները` թագավորությունում զանգվածային միջոցառումների ժամանակ` կապված Փարիզի ահաբեկչությունների հետ: Այս մասին հաղորդում է Agence France Press-ը` վկայակոչելով Բելգիայի կառավարության ներկայացուցչին:
«Որոշում է ընդունվել մինչև երեքը բարձրացնել վտանգի
մակարդակը խոշոր միջոցառումների համար: Այն նշանակում է ռեալ սպառնալիքի առկայություն»,- ասել է պաշտոնյան:
Նշվում է, որ անվտանգության խստացված միջոցառումներ կկիրառվեն մասնավորապես մարզական մրցույթներում և փողոցներում հանրահավաքների ժամանակ:










































