Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքի ճակատային պատին կազմակերպության պաշտոնական լեզուներով ստեղծվել է «խաղաղություն» բառի պրոյեկցիան, տեղեկացնում է lenta.ru-ն:
Կազմակերպության կայքում տեղադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի տեսաուղերձի հղումը:
Նրա խոսքերով՝ տվյալ քայլը կոչված է հիշեցնելու այն հիմնական սկզբունքների մասին, որոնց վրա հենվում է միջազգային հանրությունը, ինչպես նաև հիշեցնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական կոչը. «Աշխարհի Բաստիոնները պետք է կառուցված լինեն մարդկանց ուղեղներում»:
Բոկովան նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի գրոհայինների շարքերում չհայտնվեն երիտասարդներ, որոնց օգտագործում են։ Նա կոչ է արել երիտասարդներին պայքարել բռնության դեմ:











































