G20 («Մեծ քսանյակի»)-ի երկրների առաջնորդների գագաթնաժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, իր աշխատանքն է սկսում Թուրքիայի Անթալիա նահանգի ծովափնյա Բելեք ավանում՝ գրում է ria.ru-ն:
G20-ը գլոբալ հեղինակավոր ֆորում է, որի ժամանակ քննարկվում են գլոբալ տնտեսական և ֆինանսական համագործակցության հարցեր: Այն միավորում է աշխարհի խոշորագույն զարգացած և զարգացող տնտեսությունները, որին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 85%-ը: 2013թ. G20-ը նախագահում էր Ռուսաստանը, 2014թ.՝ Ավստրալիան, 2015թ. այդ գործառույթն անցել է Թուրքիային:
Գագաթնաժողովը մեկնարկում է Փարիզում իրականացված ահաբեկչությունների ֆոնին:






































