ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC News հեռուստաալիքին տված ուրբաթօրյա հարցազրույցում հայտարարել էր, որ հաջողվել է «զսպել» ԴԱԻՇ-ին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ինչպես նշում է Washington Times-ը, հարցազրույցից հաշված ժամեր անց ԴԱԻՇ-ը Փարիզում իրականացրեց մի շարք ահաբեկչություններ:
Օբաման չի կիսել ABC News-ի լրագրողի տեսակետը, թե ԴԱՒՇ-ն ավելի ուժեղ է դառնում: «Չեմ կարծում, թե նրանք ուժ են հավաքում: Ի սկզբանե մեր նպատակն էր նրանց զսպելը, և մենք նրանց զսպել ենք»,- ասել է ԱՄՆ նախագահը:
«Իրաքում նրանք առաջ չեն շարժվել: Սիրիայում նրանք կհարձակվեն և կհեռանան, սակայն պարբերական առաջխաղացում չի նկատվում»,-ավելացրել է Օբաման:
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները «որոշ հաջողությունների են հասել օտարերկրացի զինյալների հոսքը կրճատելու հարցում», սակայն «ԴԱԻՇ-ին ամբողջությամբ գլխատել» դեռևս չի հաջողվել:












































