Վիեննայում Սիրիայի հարցով հանդիպման մասնակիցները համաձայնեցրել են ԴԱԻՇ և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումները ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Լիբանանի ԱԳՆ ղեկավար Ջեբրան Բասիլը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Վիեննայում հանդիպման մասնակիցները համաձայնեցրել են, որ առնվազն «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն և ԴԱԻՇ-ը մտնում են ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում»,- հայտարարել է Բասիլը՝ հավելելով, որ անհրաժեշտ է պայքարել միջազգային ահաբեկչության դեմ:
Նշենք, որ Սիրիայի հարցով միջազգային հանդիպումը սկսվել է շաբաթ օրը:








































