Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականը ժամանել է Ֆրանկֆուրտ: Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, ֆուտբոլիստների մոտ ամեն ինչ կարգին է:
Գերմանիայի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Իլկայ Գյունդողանն իր թվիթերյան էջում գրել է, որ հավաքականի մոտ ամեն ինչ կարգին է՝ իր աջակցությունը հայտնելով Ֆրանսիային:
«Շոկային գիշերվանից հետո մեր բոլոր մտքերը զոհվածների ու տուժածների ընտանիքների հետ են»,- մասնավորապես է գրել է Գյունդողանը:
Հիշեցնենք, որ Փարիզում նախօրեին սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել: «Պարկ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ պայթյուն է գրանցվել: Այդ պահին ընթացել է Ֆրանսիա – Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին նաև ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով տարհանվել և ուղղաթիռով դուրս է բերվել մարզադաշտից: Փարիզի տարբեր հատվածներում գրանցված պայթյունների ու կրակոցների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 128 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 180-ի: Ֆրանսիայում հայտարարվել է եռօրյա սուգ:








































