Georgia Online-ի փոխանցմամբ՝ Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո Վրաստանում ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Նինո Գիորգոբիանին:
«Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական ակտերից հետո Վրաստանում ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցները, այդ թվում՝ նաև խստացվել են անվտանգության միջոցները սահմաններին ու օդանավակայաններում։ Խստացվել է նաև ռազմավարական կարևորության բոլոր օբյեկտներում վերահսկողությունը»,- ասել է Գիորգոբիանին։








































