Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին և նշել վերջինիս մեծ դերակատարությունն իսպանական ֆուտբոլում:
«Պորոտւ»-ի դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել Անգլիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպման մեկնարկային կազմում: Խաղն ավարտվել է Եվրոպայի գործող չեմպիոնների՝ 2:0 հաշվով հաղթանակով:
«Կասիլյասը կարևոր նշանակություն ունի իսպանական ֆուտբոլում: Նա օրինակ է ծառայում երիտասարդներին: Իսպանիայում մեծագույն մարզիկներ կան, և Կասիլյասը նրանցից մեկն է»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:








































