Նախնական տեղեկությունների համաձայն՝ շուրջ 40 մարդ է զոհվել Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:
Մարզադաշտի մոտակայքում գտնվող բարում կրակոցներ են հնչել: Այնուհետև երեք պայթյուն է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել նաև ռեստորաններից մեկում և «Բատակլան» թատրունում: Տեղեկությունների համաձայն՝ թատրոնի շենքում պատանդ են վերցվել շուրջ 100 մարդ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով ներկա է եղել ֆուտբոլային հանդիպմանը, մարզադաշտի մոտ տեղի ունեցած պայթյուններից անմիջապես հետո էվակուացվել է:
Պայթյուններից հետո 30 րոպեների ընթացքում անվտանգության աշխատակիցները երկրպագուներին թույլ չեն տվել լքել մարզադաշտը: Այնուհետև մարզասերները հեռացվել են մարզադաշտից:










































