Monday, 29 06 2026
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Իշխանության խոստովանությունը հանրաքվեից առաջ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մեկնարկից սկսած՝ իշխանությունը հետևողականորեն առաջ է մղում այն գաղափարը, որ այդ փոփոխությունները խաղաղ իշխանափոխության հնարավորություն են ստեղծում: Այդ մասին ամենաշատը խոսում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, «Այո»-ի քարոզչական շտաբի անդամ Դավիթ Հարությունյանը՝ խաղաղ իշխանափոխության հեռանկարը ներկայացնելով՝ որպես սահմանադրական փոփոխությունների ամենակարևոր ու դրական հնարավորություններից մեկը:

Դավիթ Հարությունյանն իշխանության քիչ թվով խելացի ներկայացուցիչներից է, և հասկանալի է՝ հենց այնպես չի խոսում այդ մասին: «Ոչ»-ի շարժումը հայտարարում է, որ մտադիր է սահմանադրական հանրաքվեն վերածել իշխանության վստահության հանրաքվեի այնպես, որ դրա տապալումը հանգեցնի Սերժ Սարգսյանի հրաժարականին: Անկախ նրանից՝ որքանով է դա իրատեսական կամ ոչ, հասկանալի է՝ նյարդայնացնում է իշխանությանը, ու իշխանությունը ենթագիտակցաբար պայքարում է դրա դեմ: Հենց այդ պայքարի արտահայտությունը պետք է համարել «խաղաղ իշխանափոխության» թեզը:

Այլ կերպ ասած, իշխանությունը հանրությանն ասում է՝ ընդդիմությունը ձեզ առաջակում է իշխանափոխություն՝ հանրաքվեի տապալման միջոցով, որն անիրատեսական է, մենք ևս ձեզ առաջարկում ենք իշխանափոխության հնարավորություն՝ երկարաժամկետ հեռանկարում: Բայց այս «թեզը», գայթակղիչ լինելով հանդերձ, նաև ինքնախոստովանություն է այն մասին, որ Հայաստանում խաղաղ իշխանափոխություն հնարավոր չէ, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ իշխանությունն «ինչքան տոկոս ուզի՝ կխփի», իսկ դրա դեմ ընդդիմացողներին կխփի բառի ուղղակի իմաստով: Մարտի 1-ը դրա լավագույն ապացույցն է:

Սա իշխանության բռնազավթման անուղղակի խոստովանություն է, ինչը ով՝ով, բայց Դավիթ Հարությունյանը պետք է որ շատ լավ հասկանա: Ու հիմա ստացվում է, որ այն իշխանությունը, որը խոստովանում է, որ առանց Սահմանադրություն փոխելու՝ իշխանափոխություն հնարավոր չէ, կամ դա չի կարող լինել «խաղաղ», կամավոր նախաձեռնում է մի գործընթաց, որպեսզի դա հնարավոր դառնա: Համաձայնեք, որ ինչ-որ բան այնպես չէ: Եթե իշխանությունն այդքան կարևորում է խաղաղ իշխանափոխությունը, ապա առնվազն մի քանի հնարավորություն է ունեցել՝ դա թույլ տալու և արժանապատիվ հեռանալու համար: Բայց դա չի արել, հակառակը՝ խաղաղ իշխանափոխություն թույլ չտալու համար չի խորշել անգամ արյունահեղությունից:

Հիմա ինչպե՞ս է ստացվել, որ այդ նույն իշխանությունը կամավոր փոխում է Սահմանադրությունը՝ հեռանալու համար: Այս հարցը հնչում է տասնյակ անգամներ ու այդպես էլ բանական պատասխան չի ստանում: Իսկ քանի դեռ չի ստանում, Դավիթ Հարությունյանի քարոզչական այս թեզը հակառակ ազդեցությունն է ունենալու՝ ամեն անգամ հիշեցնելով, որ իշխանությունը Հայաստանում բռնազավթված է, և այդ նույն իշխանությունը չի պատրաստվում հեռանալ խաղաղ ճանապարհով: Կամ գուցե Դավիթ Հարությունյանը զբաղվում է ոչ թե քարոզչությամբ, այլ հակաքարոզչությամբ՝ այդպիսով նպաստելով «խաղաղ իշխանափոխությանը»: Դա արդեն իշխանության ներքին խնդիրն է, որը Սահմանադրության ու հասարակության հետ որևէ առնչություն չունի»

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում