Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, ով ապաքինվում է վնասվածքից, քրտնաջան աշխատանք է կատարում և ցանկանում է պատրաստ լինել կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը:
Ֆուտբոլիստն այսօր ներկա է գտնվել «Ռեալ»-ի մարզաբազայում, չնայած, որ իր համար նոյեմբերի 13-ը նշանակված էր որպես հանգստյան օր:
Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկո»-ն տեղի կունենա նոյեմբերի 21-ին:










































