Windows 10-ի առաջին խոշոր թարմացման մասին է հայտարարել Microsoft-ի օպերացիոն համակարգերի խմբի գործադիր փոխնախագահ Թերի Մայերսոնը: Այս մասին հայտնի է դառնում gazeta.ru-ում հրապարակված մամլո հաղորդագրությունից:
Ընկերությունը խոստանում է, որ այսուհետ Windows 10-ն ավելի արագ և կայուն կաշխատի տարբեր սարքերում: Թարմացման մեջ ներառված է նաև Microsoft Edge բրաուզերի բարելավված տարբերակը և Internet Explorer-ում լուսանկարներ նայելու ավելի հարմարավետ ծրագիր:
Բիզնեսի համար «Windows-ը որպես ծառայություն» հասկացությանը համապատասխան՝ թարմացումը նոր հնարավորություններ է տալիս, ինչպիսիք են՝ Windows-ի թարմացումների կենտրոն բիզնեսի համար, Windows-ի խանութ բիզնեսի համար, բջջային սարքերի կառավարման ծառայություն, Azure Active Directory-ին միանալու ծառայություն, նաև նոր գործառույթներ անվտանգության ապահովման համար:









































