Thursday, 18 06 2026
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է

Զուրաբյանը փորձել է նաև թունդ արևմտամետ ներկայանալ

Օրերս Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամական խմբի հյուրն է եղել Պետդեպարտամենտի Հայաստանի հարցերով պատասխանատու Թեդ Մեսսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետ կապված հարցեր, բայց քանի որ հանդիպումը եղել է փակ, դրա մասին որևէ տեղեկատվություն չի տարածվել: Մինչդեռ հանդիպմանը ներկա գտնվող պատգամավորները վստահեցնում են, որ հանդիպմանը ամենահետաքրքիր մասը եղել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի գաղափարական ընդհարումը:

Լևոն Զուրաբյանը մտածելով, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը անտեղյակ է, թե Հայաստանի քաղաքական ուժերը ինչ դիրքորոշում ունեն տարբեր արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, փորձել է այս դեպքում էլ ԱՄՆ-ին տղա բերել Հայաստանի իշխանությունների վրա: Նա հայտարարել է, որ Հայաստանի հիմնական խնդիրը կոռուպցիան է, արդար ընտրական համակարգի բացակայությունը և մոնոպոլիաների գոյությունը տնտեսության մեջ, և առաջարկել է, որ ԱՄՆ իշխանությունները ճնշում գործադրեն Հայաստանի վրա երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար:

Զուրաբյանի խոսքը շաքարով է կտրել Խաչատուր Քոքոբելյանը և ասել է, որ ինքը թերևս համաձայնվեր Լևոն Զուրաբյանի բնորոշումների հետ, եթե նա չլիներ Եվրասիական տնտեսական միության երդվյալ կողմնակիցներից մեկը, մի միություն, որտեղ նշված արատները համակարգային բնույթ են կրում: Լևոն Զուրաբյանը Քոքոբելյանին անվանել է «ստախոս», ասել է, որ ինքը ԵԱՏՄ-ի երդվյալ նվիրյալ չէ, որ իրենք կողմնակից էին Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով: Քոքոբելյանը, բնականաբար, հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն ռազմաքաղաքական դաշինք չէ, այլ ընդամենը տնտեսական միություն, և որ այդ միության ռուս ներկայացուցիչներն են հայտարարել, որ այդ միությունը չի կարող անվտանգության հետ կապված խնդիրներ լուծել:

Այս բանավեճին բավական հետաքրքիր շտրիխ է ավելացրել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը, ով բառացիորեն ասել է հետևյալը. «Ուզում եմ ձեզ ասել, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու ընթացքում ընդդիմությունը երկու հանրահավաք կազմակերպեց ի պաշտպանություն Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամակցության»:

Նիկոյանը, թերևս, նկատի է ունեցել ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» եռյակի 2014թ. հոկտեմբերին կազմակերպված հանրահավաքները, որտեղ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն երդում էր տալիս Ռուսաստանին, որ այդ հանրահավաքները ուղղված չեն Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: Բացի այդ, նույն Տեր-Պետրոսյանն էր հարթակից համոզում, որ ժողովրդավարական հասարակարգ կարելի է կառուցել նաև ԵԱՏՄ-ի անդամ լինելով:

Բանավեճը բավական թեժ ընթացք է ստացել, այն աստիճան, որ թարգմանչուհի Լիլիթ Օհանյանը փորձել է իր թարգմանությամբ մեղմել գնահատականներն ու մեղադրանքները, սակայն Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեդ Մեսսին ներկաների համար անսպասելի հայերեն լեզվով հայտարարել է, որ ինքը ամեն ինչ հասկանում է, որ իր կինը հայուհի է, և ինքը տիրապետում է հայերենին: Վերջինս հասկացրել է, որ ինքը բավական տեղեկացված է, թե ինչպիսի դիրքորոշում ունեն Հայաստանի քաղաքական ուժերը տարբեր խնդիրների վերաբերյալ: Մեսսիի հայերեն խոսելուց հետո Լևոն Զուրաբյանն անցել է անգլերենի՝ հիշեցնելով, որ ինքը սովորել է Կոլումբիայի համալսարանում:

Այս հանդիպումից ընդամենը 2-3 օր հետո Լևոն Զուրաբյանը նույնքան վարժ ռուսերենով արդեն դիմում էր Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ նրան հորդորելով միջամտել Հայաստանի ներքին գործերին, ինչին ի պատասխան Մատվիենկոն ստիպված էր Զուրաբյանին հիշեցնել, որ Հայաստանը անկախ և ինքնիշխան պետություն է:

Զուրաբյանին երևի թվում է, որ եթե ինքը հանդիպում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ, ապա կարող է ներկայանալ որպես թունդ արևմտամետ, և կարևորելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ կոչ անել, որ ամերիկացիները ճնշում գործադրեն Հայաստանի իշխանությունների վրա երկրում դեմոկրատական փոփոխություններ իրականացնելու համար՝ մտածելով, որ ամերիկացիները կարող են ուտել իր տված կուտը և ՀԱԿ-ին դիտարկել որպես դաշնակից Հայաստանի ժողովրդավարացման գործում, տեղյակ չլինելով, որ այս կուսակցությունը երդվալ ռուսամետների հավաքատեղի է: Հետո կարող է հանդիպել Ռուսաստանի պաշտոնյաների հետ, մեջբերումներ անել Պուտինից ներկայանալ երդվալ ԵԱՏՄ կողմնակից ու հորդորել, որ Մատվիենկոն ճնշում գործադրի Հայաստանի իշխանությունների վրա սահմանադրական փոփոխություններից հրաժարվելու համար՝ փորձելով հասկացնել, որ Ռուսաստանը պետք է ինչ-որ կերպ սատարի իր նվիրյալ կողմնակիցների պայքարին ընդդեմ սահմանադրական փոփոխությունների:

Ողբերգությունն այն չէ, որ Լևոն Զուրաբյանը ամեն անգամ իր ներկայացրած կուսակցությանը դնում է նման անհեթեթ վիճակներում, ողբերգությունն այն է, որ նա ներկայանում է որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր: Որովհետև եթե նա պատգամավոր չլիներ, նախ հնարավորություն չէր ունենա հանդիպել այդ մարդկանց, իսկ եթե նման մտքեր էլ արտահայտեր, ապա դրանց վրա որևէ մեկը ոչ մի ուշադրություն չէր դարձնի:

 

Լուսանկարը` Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում