ԴԱԻՇ-ը Բեյրութի հարավային ծայրամասում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել է իր վրա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին:
Վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհ են դարձել 41 մարդ, իսկ 180-ը հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով:
Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը հայտարարել է, որ Բեյրութում կրկնակի պայթյունների կապակցությամբ նոյեմբերի 15-ը երկրում հայտարարում է սգո օր:
Հաղորդագրությունում ասվում է, որ բոլոր պետական հիմնարկություններն ու դպրոցներն այդ օրը փակ կլինեն:








































