ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ասիայի երկրներ սպասվող շրջայցի ընթացքում կքննարկի կլիմայի փոփոխության, կիբերանվտանգության, ինչպես նաև փախստականների հարցերը, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է ազգային անվտանգության գծով նրա խորհրդական Սյուզան Ռայսը:
«Նախագահը տարածաշրջանում կհանդիպի հիմնական դաշնակիցների հետ, այդ թվում՝ Ավստրալիայի, Կանադայի, Ճապոնիայի, Սինգապուրի, Մալազիայի ղեկավարների հետ»,- ասել է նա լրագրողներին:
Օբաման կմեկնի Ասիա, Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհուրդին և Արևելաասիական գագաթնաժողովներին մասնակցելու համար:










































