Վայրի գերմանամկան լուսանկարը ճանաչվել է 2015-ի ամենածիծաղելի լուսանկարը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Հենց այդ լուսանկարն է զբաղեցրել առաջին տեղը` ըստ Comedy Wildlife Photography Awards մրցանակի:
Լուսանկարի հեղինակն ավստրալացի Ջուլիան Ռեդն է: Լուսանկարում վազող գերմանամուկն է, որի այտերն ուռած են` բերանում ուտելիքի պատճառով:
Երկրորդ տեղում է բրիտանացի Ուիլյամ Ռիչարդսոնը, ով «անմահացրել է» «քողարկման վարպետ» եղջերվին: Երրորդ տեղում է Մեծ Բրիտանիայի ևս մեկ ներկայացուցիչ` Օկիվեր Դրայքեն, ով լուսանկարել է գորիլլային:





















































