Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը պատրաստվում է դեկտեմբեր ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Մենք ռուսների կողմից ենք, բոլորը ռուս են» կարգախոսով: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Ինչպես այսօր հայտարարել է կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «կուսակցությունը պաշտպանելու է ռուսների շահերը», ընդ որում` ռուս ասելով նա հասկանում է բոլոր նրանց, ովքեր ռուսերեն են խոսում: «Մեր հեռանկարը 30%-ն է», ասել է նա:
Ժիրինովսկին այս հայտարարություններն արել է ներկա գտնվելով երեք նոր գրքերի շնորհանդեսին, որոնցից մեկը` «Անկոտրում Ժիրինովսկի» գիրքը, նրա հերթական ինքնակենսագրականն է: Այստեղ Վլադիմիր Վոլֆովիչը նաև հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին:








































