Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովին։
Պաշտոնանկության պատճառները չեն հրապարակվում: Իշխանությունների ներկայացուցիչները չեն մեկնաբանում իրավիճակը։ Հոկտեմբերին Ալիևը պաշտոնանկ էր արել Ազգային անվտանգության նախարարության ղեկավար Էլդար Մահմուդովին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից։ Դրա պատճառները նույնպես չէին հաղորդվել։
Պաշտոնանկ է արվել նաև Ազգային անվտանգության նախարարության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Նիզամի Շիրինովը։






































