Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Աբրամովիչը պատրաստ է 100 մլն եվրո վճարել պորտուգալացի հարձակվողի տրանսֆերի դիմաց։ Լոնդոնյան ակումբը կարող է խոշոր գումար վաստակել Էդեն Ազարի տրանսֆերի վաճառքից։ Աբրամովիչը կարծում է, որ Ռոնալդուն կարող է ամբողջովին փոխել թիմի խաղը։
France Press-ի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն պատրաստ է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 80 մլն եվրո առաջարկել «Չելսի»-ին։ Թիրախում Ազարն է։








































