Աֆղանստանի հարավային Զաբուլ նահանգում փոխհրաձգության ժամանակ սպանվել է «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկը՝ մուլլա Մանսուր Դադուլլան: Այս մասին հայտնում է The Express Tribune-ը: Ո´չ «Թալիբան»-ում, ո´չ հակամարտ խմբավորումում Դադուլլայի մահվան մասին տեղեկությունն առայժմ չեն հաստատել:
Նոյեմբերին ավելի վաղ մուլլա Աֆթար Մանսուրին խմբավորման հիմնադիր մուլլա Օմարի հաջորդ չճանաչած թալիբները հայտարարել են սեփական շարժում ստեղծելու մասին: Խմբավորումը գլխավորել է մուլլա Մոհամմադ Ռասուլը, իսկ Դադուլլան դարձել է նրա տեղակալը:
Ներկայումս Աֆղանստանի հարավում զինված բախումներ են ընթանում «Թալիբանի» գրոհայինների և մուլլա Ռասուլի գլխավորած շարժման միջև:
Հուլիսի 30-ին «Թալիբան»-ի գրոհայինները հաստատել են Մուլլա Օմարի մահվան լուրը:








































