Ստեփանակերտի օդանավակայանը կարող է կիրառվել ՌԴ օդուժի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ: Այս մասին REGNUM գործակալության մոսկովյան գրասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է նա:
Բակո Սահակյանը նշել է, որ օդանավակայանի շահագործումը սկսելուց հետո ԼՂՀ-ն պատրաստ է քննարկել է այդ համագործակցությունը ՌԴ-ի հետ:







































