ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության համաձայնագիրը: Ներկայումս 45 պետություն է անդամակցում նշված կազմակերպությանը: Գյուղատնտեսության նախարարի հավաստմամբ՝ Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ՀՀ տնտեսության վրա որևէ ռիսկ, իսկ տվյալ ոլորտների տնտեսվարողների համար լրացուցիչ բեռ չի առաջացնում:
Այս կազմակերպության անդամավճարը տարեկան կազմում է 13500 եվրո: Տարին մեկ անգամ Փարիզում յուրաքանչյուր երկրի համար կազմակերպվելու է համտես, որն անվճար է լինելու:








































