Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան հայտարարել է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
«Եթե հետևենք վիճակագրությանը, ապա պարզ կդառնա, որ Նեյմարն այժմ լավագույնն է: Մեսսին վնասվածք ունի, Քրիշտիանուն այնքան էլ հաջող չի հանդես գալիս:
Իսկ Նեյմարը զգալի բարելավել է խաղային որակները: Նա, իսկապես, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Goal-ը մեջբերում է Դունգայի խոսքերը:







































