Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերին դարձել է H&M ապրանքանիշի նախաամանորյա գովազդային արշավի դեմքը, հաղորդում է The Daily Mail-ը:
Երգչուհին լուսանկարվել է «ձմեռային» հագուստներով` զարդարված սուրբծննդյան պրինտներով, իսկ որպես աքսեսուարներ ծառայել են տոնածառի հսկայական խաղալիքը, շաքարաքլորն ու զինվորիկը:
Լուսանկարներից մեկում Փերին սեքսուալ կարմիր զգեստով է` երգչուհու գեղեցիկ ոտքերը ցուցարդող կտրվածքով:
«Ես չեմ կարողանում սպասել այն պահին՝ երբ հավաքածուն կհայտնվի վաճառքում, և դուք կկարողանաք ձեր զգեստապահարանը թարմացնել նոր տոնական իրերով»,-ասել է Փերին:















































