Սոցիալական ցանցերը հեշտացնում են շփումը և տեղեկատվության ստացումը, սակայն, նաև մեզ դարձնում են ավելի քիչ երջանիկ: Այդպիսի եզրակացության են հանգել Դանիայի Երջանկության ուսումնասիրության ինստիտուտի գիտնականները` փորձ կատարելով Facebook-ի 1095 օգտվողների մասնակցությամբ, հայտնում է ultramir.net-ը:
Նրանք խումբը բաժանել են երկու մասի: Մի մասին թույլ են տվել շարունակել Facebook-ից օգտվել, իսկ մյուսին արգելել են: Մի շաբաթ հետո նրանց հարցին, թե զգում են իրենց երջանիկ, դրական պատասխան են տվել ակտիվ օգտվողների 81%-ը, մյուս խմբի՝ 88%-ը:
Հետազոտության հեղինակները դա կապում են նրա հետ, որ սոցցանցերից օգտվողներն ավելի շատ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են ոչ թե նրա վրա, ինչ նրանց իսկապես անհրաժեշտ է, այլ նրա վրա՝ ինչ ուրիշներն ունեն:
Facebook-ից հրաժարված մարդիկ ոչ միայն ավելի երջանիկ են զգացել իրենց, այլ իրենց զգացել են ավելի քիչ միայնակ և անհանգիստ, ավելի վճռական և հավաքված:










































