China Daily-ի փոխանցմամբ՝ Alibaba ընկերությունը Չինաստանում Ամուրիի օրվա կապակցությամբ կազմակերպված գլոբալ-առցանց վաճառքի հայտարարումից հետո առաջին 12 ժամում Tmall հարթակի միջոցով վաճառել է 8.98 միլիարդ դոլարի (57.1 միլիարդ յուանի) ապրանք՝ գերազանցելով նախորդ տարվա ռեկորդը։
Վիճակագրության համաձայն՝ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Գուանդուն, Չժեցզյան, Ցզյանսու նահանգներում, ինչպես նաև Շանհայ ու Պեկին նահանգներում։
Վաճառքի մեկնարկից հետո առաջին 12 րոպե 28 վայրկյանում Alibaba-ի վաճառքի ցուցանիշները հասել են ռեկորդային՝ 1.57 միլիարդ դոլարի։ Նախորդ տարի այդ ցուցանիշին հասնելու համար պահանջվել էր 38 րոպե 28 վայրկյան։









































