Նյու Յորքի Christie’s աճուրդում երեքշաբթի օրը վաճառվել է Մերիլին Մոնրոյի դիմանկարը: «Չորս Մերիլին» դիմանկարը, որը պատկանում է ամերիկյան փոփ-արտի հիմնադիր Էնդի Ուորհոլի վրձնին, վաճառվել է 36 միլիոն դոլարով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Christie’s-ը շարունակում է աճուրդի շաբաթը՝ նվիրված 20-րդ դարի արվեստի հայտնի գործերին, որոնք ներկայացնում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ փոփ-արտը, մինիմալիզմը, աբստրակցիոն էքսպրեսիոնիզմը և կոնցեպտուալիզմը:









































