Մեքսիկական թմրակարտելները հանցագործությունների աճի տեսակետից շատ մեծ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի համար՝ ասվել է թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության ամենամյա զեկույցում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Միջազգային հանցավոր խմբավորումները ԱՄՆ-ի համար շարունակում են մնալ գլխավոր սպառնալիք՝ թմրանյութերի հետ կապված հանցագործության տեսակետից: Ներկայումս ոչ մի այլ խմբավորում ի վիճակի չէ նրանց մարտահրավեր նետել»,- գրված է զեկույցում:
ԱՄՆ տարածքում ամենամեծ ազդեցությունն ունի «Գաճաճ» մականունով թմրաբարոն Հոակին Գուսման Լոերայի ղեկավարած «Սինալոա» կարտելը: Ազդեցությամբ երկրորդ կարտելը «Խուարեսն» է, որը վերահսկում է Նյու Մեքսիկո նահանգը և Տեխասի մի մասը: Երրորդ տեղում «Զալիվան» է, որը վերահսկում է Տեխասի մի մասը: ԱՄՆ-ի մնացած մասը վերահսկում է «Սինալոան»:
«Այս կազմակերպությունները պատասխանատու են Մեքսիկայում կատարվող բռնությունների համար, քանի որ նրանք պայքարում են տարածքի համար և հարձակվում են պետական ծառայողների և անմեղ քաղաքացիների վրա»,- ասված է զեկույցում:










































