ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության նախագահական դեբատներում ԱՄՆ-ին կոչ է արել դադարել լինել «համաշխարհային ոստիկան»։
Պատասխանեով հարցին, թե դառնալով նախագահ՝ ինչպես նա կլուծի ռուսական սպառնալիքի խնդիրը, այդ թվում՝ Ուկրաինայի դեպքում, նա հայտարարել է. «Ինչո՞ւ ենք մենք միշտ պաշտպանում Ուկրաինային, երբ կան շրջապատող երկրներ, որոնք ոչինչ չեն անում։ Մենք չեն կարող շարունակել լինել աշխարհի ոստիկանները»։
«Մենք պետք է ներդրում անենք մեր երկրում»,- կարծում է Թրամփը։
ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ Դոնբասի հակամարտության հետևանքով ավելի քան 8000 մարդ է զոհվել։










































