Ջեյմս Բոնդի մասին «Սպեկտոր» նոր ֆիլմի ստեղծողները հայտնել են, որ կինոնկարում ցուցադրված Մարոկոյի գաղտնի բազայի պայթյունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես կինոյի պատմության մեջ ցուցադրված ամենամեծ պայթյունը, հայտնում է lenta.ru-ն:
Դերասաններ Դենիել Քրեյգը և Լեա Սեյդուն, ինչպես նաև պրոդյուսորներ Բարբարա Բրոկոլին և Մայքլ Ուիլսոնը ստացել են համապատասխան հավաստագրեր:
Պայթյունը կատարվել է Մարոկոյի արևելքում` Էրֆուդ քաղաքից ոչ հեռու: Դրա իրականացման համար օգտագործվել է 8418 լ վառելիք և 33 կգ պայթուցիչ:












































